Իսպանիայի գյուղնախարարը վարունգ է կերել ուղիղ եթերում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 31, 2011 21:18

Իսպանիայի գյուղնախարար Ռոսա Ագիլարը մայիսի 31-ին Sky News  հեռուստաալիքի ուղիղ եթերում վարունգ է կերել: Այդպիսով նա կամեցել է  եվրոպացիներին ցուցադրել, որ իսպանական վարունգներն առողջության համար անվտանգ են: Նախարարի ինքնազգացողության վատթարացման վերաբերյալ լուրեր դեռևս չկան: Մինչ այդ, տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ եվրոպացիներն այլևս իսպանական վարունգ չեն գնում` վախենալով աղիքային E.coli ցուպիկով վարակվելուց: Եվրոպական շատ ներկրողներ հրաժարվում են գործարք կնքել: Օրական գյուղատնտեսության կրած  վնասը կարող է  կազմել 200 մլն եվրո:   Եվրոպայի բանջարեղենի շուկայում խուճապը սկսել է  մեծանալ այն բանից հետո, երբ Գերմանիան հայտնեց աղիքային ցուպիկով վարակի համաճարակի մասին: Այդ վարակից մայիսի 31-ի դրությամբ մահացել է 14 մարդ, 1,2 հազարն էլ վարակված են: Իշխանությունների տեղեկությունների համաձայն, վարակի աղբյուրն իսպանական վարունգն է եղել:

 

Դիտվել է 1700 անգամ:
Print Friendly

Leave a Reply