Մետրոպոլիտենը մոտ 30 րոպե դադարեցրել է աշխատանքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 31, 2011 22:52

Այսօր,  ժամը 17:50-ի սահմաններում Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային – «Շենգավիթ կայարանների միջնամասում կոնտակտային ցանցի խզման պատճառով տեղի է ունեցել էլեկտրամատակարարման դադարեցում: Վթարի հետևանքով մետրոպոլիտենը մոտ 30 րոպե դադարեցրել է աշխատանքը և տեխնիկական անհրաժեշտ որոշակի գործողություններից հետո վերականգնել է երթևեկը` միագիծ ռեժիմով: Ըստ այդմ ուղևորափոխադրումը կատարվում է «Բարեկամությունե կայարանից մինչև «Սասունցի Դավիթ, այնուհետ «Գարեգին Նժդեհ հրապարակ կայարան և նույն սկզբունքով` հակառակ ուղղությամբ: Մետրոպոլիտենի տնօրինությունը հավաստիացնում է, որ արդեն վաղը` հունիսի 1-ի առավոտյան, մետրոպոլիտենի լիարժեք, բնականոն երթևեկը վերականնված կլինի:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1394 անգամ:
Print Friendly

Leave a Reply