Մայիսի 31-ին, ժամը 19:00-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 328 դատապարտյալ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 31, 2011 20:14

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ս.թ. մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաև պատժաչաձի կրճատման գործընթացը: Մայիսի 31-ին, ժամը 19:00-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 328 դատապարտյալ:

Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.

«Նուբարաշեն» – 29

«Էրեբունի» – 78

«Վարդաշեն» – 30

«Դատապարտյալների հիվանդանոց» – 23

«Երևան Կենտրոն» – 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան)

«Արթիկ» – 35

«Վանաձոր» – 14

«Սևան» – 40

«Հրազդան» – 17

«Աբովյան» – 1

«Գորիս» -11

«Կոշ» – 50

Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է: Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքը պարբերաբար տեղեկություններ կտրամադրի հանրությանը ազատ արձակված դատապարտյալների և պատժաչապի կրճատումների քանակի վերաբերյալ:

 

 

Դիտվել է 1142 անգամ:
Print Friendly

Leave a Reply