9 դպրոցներում կայացել է տնօրենի թափուր տեղի համար մրցույթները

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | May 31, 2011 19:57

Մայիսի 31-ին Երևանի քաղաքապետարանի ենթակայության թվով 9-ը դպրոցներում` Ջ.Կիրակոսյանի անվ. հ.20, Հովհ. Թումանյանի անվ. հ.32, «Արգենտինյան Հանրապետությունե հ.76,  Ջանբազյանի անվ. հ.79, Մ.Մեծարենցի անվ. հ.146, Լ.Միրիջանյանի անվ. հ.155, Գ.Չաուշի անվ. հ. 188, Ա.Նավասարդյանի անվ. հ.196, Հ.Խաչատրյանի անվ. հ.199, կայացան  տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթները:Նշված բոլոր դպրոցներում մրցույթներն անցկացվել են սահմանված կարգի համաձայն, առանց խախտումների: Արդյունքում, բոլոր այն դպրոցներում, որտեղ ներկայացվել էր մեկական հայտ` թեկնածուները անցել են միաձայն, իսկ Ջ.Կիրակոսյանի անվ. հ.20 դպրոցում հաղթել է գործող տնօրենը:  Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը դեռևս մրցույթները հայտարարելուց առաջ ընդգծել էր, որ առողջ մրցակցություն ապահովելու համար  անհրաժեշտ է, որպեսզի մրցույթին մասնակցի մեկից ավելի հավակնորդ: Սակայն փաստաթղթերն ընդունելու համար սահմանված ժամկետում միայն Ջ.Կիրակոսյանի անվ. հ.20 դպրոցում է երկու հավակնորդ մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրել, իսկ մյուս  դպրոցներում` ներկայացվել է մեկական հայտ:  Երևանի քաղաքապետարանը հավաստագրված բոլոր հավակնորդներին մեկ անգամ ևս հորդորում է ակտիվ մասնակցել տնօրենների թափուր տեղերի համար հայտարարվելիք հետագա մրցույթներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 1468 անգամ:
Print Friendly

Leave a Reply