Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամներին

Պաշտոնական, Օրվա լուր | | May 31, 2011 18:00

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամներին, ովքեր տարբեր երկրներից Երևան են ժամանել` ս.թ. օգոստոսին համահայկական 5-րդ խաղերի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների քննարկման նպատակով:

Նախագահը ողջունել է Կոմիտեի անդամներին, ընդգծել նրանց կողմից կատարվող աշխատանքի կարևորությունը հատկապես հիմա, երբ և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում խոսվում է հայության ընդհանուր ներուժն օգտագործելու, ջանքերը միավորելու անհրաժեշտության մասին: Սերժ Սարգսյանը հաջողություն է մաղթել համահայկական 5-րդ խաղերին` նշելով, որ սպորտը  միավորելու, համախմբելու մեծ ներուժ ունի, և այն պետք է լավագույնս օգտագործել:

Հանդիպման մասնակիցները նշել են, որ այդ գաղափարը «Միացում սպորտով» նշանաբանով դրված է նաև Համահայկական խաղերի անցկացման հիմքում ու իրենք ամեն ինչ կանեն 5-րդ խաղերը ևս պատշաճ կազմակերպելու և նշված նպատակին ծառայեցնելու համար:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամները Հանրապետության ղեկավարին ներկայացրել են Կոմիտեի երեկվա նիստում ընդունված որոշումները, ընթացիկ գործունեությունն ու առկա խնդիրները, նաև՝ դրանց լուծման ուղիները:

 

Դիտվել է 1165 անգամ:
Print Friendly

Leave a Reply