Կարեն Պողոսյանը՝ ՀԲՖ-ի պատվավոր նախագահ
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | May 31, 2011 15:42
Երեկ կայացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահության նիստը, որի ընթացքում Կարեն Պողոսյանն ընտրվել է ՀԲՖ-ի պատվավոր նախագահ։
Կարեն Վազգենի Պողոսյան
Ծնվել է 1951թ. Երևանում։ 1961թվականից բնակվում է Մոսկվայում
Կրթությունը՝ բարձրագույն
Ամուսնացած է, ունի երեք երեխա
Տիրապետում է հայերեն և իսպաներեն լեզուներին։
Բասկետբոլային կրթությունը– 1969թ. ավարտել է Մոսկվայի թիվ 49 ԽՄՕՀԴ-ն։ Եղել է մարզադպրոցի պատանեկան թիմի ավագը, Մոսկվայի առաջնությունների բազմակի մրցանակակիր, ԽՍՀՄ-ի առաջնությունների մասնակից
1967-72թթ. հանդես է եկել Մոսկվայի տրանսպորտի ինժեներների հավաքական թիմում, որը Մոսկվայի ԲՈՒՀ-երի անփոփոխ չեմպիոնն էր։
Կրթությունը և գործունեությունը
1967-72թթ.- սովորել է Մոսկվայի ճանապարհաշինական համալսարանում, ավարտել «Կամուրջներ և թունելներ» ֆակուլտետը
1972-74թթ.- աշխատել է Մոսկվայի «Մետրոստրոյում» (սկզբից մինչև վերջ մասնակցել է «Պլաներնայա» մետրոյի կայանի կառուցմանը)
1974-2001թթ.- աշխատել է ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի պետական մարմիներում (27 տարի, որոնցից 17-ը ղեկավար պաշտոններում). նրանից
– 1993-1999թթ. – Մոսկվայի քաղաքապետարանում և կառավարությունում ղեկավար պաշտոնում
-1999-2000թթ.- ՌԴ-ի ֆեդերատիվ նախարարի օգնական
2001-2003թթ. – «Գազպրոմի» ենթակառուվածքներում գտնվող «Սիբուր» ընկերության դուստրը ձեռնարկություններից մեկի փոխտնօրեն։
2004-2006թթ. – Շինարարական հոլդինգի փոխտնօրեն
2006-2011թթ.
– «Ռուսաստանի բասկետբոլի ֆեդերացիա » համառուսական հասարակական կազմակերպության ապարատի ղեկավար։
– զբաղեցրել է պաշտոն «Բասկետբոլային Սուպերլիգա» ոչ կոմերցիոն հաստատությունում (լուծարվել է 2010թ. սեպտեմբերի 6-ին). գործադիր տնօրենի խորհրդական, գործադիր տնօրենի տեղակալ, Ռուսաստանի առաջնությունների և Բասկետբոլային Սուպերլիգայի կազմակերպման Դեպարտամենտի գործադիր տնօրենի տեղակալ, «Բասկետբոլային Սուպերլիգայի» գործադիր տնօրենի պաշտոնակատար։






Facebook
Tweet This
Email This Post
