Հայաստանից` 13 հրացանակիր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 31, 2011 15:01

Հայաստանի տասներեք սուսերամարտիկներ կմասնակցեն հունիսի 17-20-ը Վրաստանի Քութաիսի քաղաքում կայանալիք սուսերամարտի միջազգային երիտասարդական մրցաշարին: Ճկասուսերակիրների  մրցաշարում հանդես կգան Էմիլ Դանիելյանը, Գեւորգ Հարությունյանը և Մայքլ Հովհաննիսյանը: Ճկասուսերակրուհիների մրցաշարին կմասնակցեն Հասմիկ Աղաբաբյանը, Մանիկ Հակոբյանը և Արփինե Աթոյանը: Խոցասուսերակիրների պայքարում ուժերը կչափեն Ռոբերտ Խաչատրյանը, Կարեն Արազյանը, Արմեն Արազյանը և Միքայել Միքայելյանը: մարտուցյակներ դուրս կգան խոցասուսերակրուհիներ Էմմա Պողոսովան, Աստղիկ Մարտիրոսյանը և Քրիստինե Վարդանյանը: Հայաստանի սուսերամարտի հավաքականի  մարզիչներն են` Արտաշես Մադոյանը, Գագիկ Հովհաննիսյանը և Անդրանիկ Արազյանը:

Դիտվել է 895 անգամ:
Print Friendly

Leave a Reply