Երևանի քաղաքապետն ընդունել է Լեհաստանի դեսպանին

Պաշտոնական, Օրվա լուր | | May 31, 2011 14:47

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է ՀՀ-ում Լեհաստանի արտակարգև լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկիի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել

Լեհաստանի նախագահի Հայաստան այցի հետ կապված մայրաքաղաքում հասցեագրված մի շարք միջոցառումների կազմակերպման վերաբերյալ:

Խոսելով քաղաքապետարանի կողմից ներկայում իրականացվող ծրագրերի շուրջ և ներկայացնելով գործարար հետաքրքրություն ներկայացնող ոլորտների շրջանակը, Կարեն Կարապետյանը նշել է, որ  Երևանն այսօր իրականում բաց է քաղաքային տնտեսության կառավարման ոլորտներում փոխշահավետ համագործակցության համար և իր շահագրգռվածությունն է հայտնել, որ  լեհական ընկերությունները ևս մասնակցեն մայրաքաղաքի տնտեսության մեջ իրականացվող զարգացման և ներդրումային ծրագրերին:

Կարևորելով հայկական կողմի պատրաստակամությունն ու որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաև Երևանի և Վարշավայի միջև ձևավորված ջերմ հարաբերությունները,  դեսպանը հույս է հայտնել, որ այսուհետ էլ ավելի կսերտանան և գործնական ընթացք կստանան երկկողմ հարաբերությունները Երևանի և Լեհաստանի քաղաքների միջև:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

Դիտվել է 953 անգամ:
Print Friendly

Leave a Reply