“ԷլիտԳրուպ”-ն իրականացնում է բնակելի և հասարակական էլիտար համալիրների շինարարություն և սպասարկում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 31, 2011 14:43

Կիրակի օրը “Աղվերան”հանգստյան համալիրում հավաքվել էին”Էլիտ Գրուպ” ընկերության բոլոր գործընկերները: Հանդիպումը, սակայն, ոչ թե գործնական բնույթ էր կրում, այլ` բնապահպանական: “Էլիտ Գրուպի” կողմից կառուցված հանգստյան տան տարածքում ընկերության բոլոր գործընկերներն իրենց անուններով ծառեր տնկեցին` այդպիսով ստեղծելով “գործընկերության ծառուղի”: “Էլիտ Գրուպն” իր գործընկերների հետ առանձին-առանձին ամուր գործարար կապեր և արդյունավետ համագործակցություն ունի, իսկ այս միջոցառումը խորհրդանշական էր նրանով, որ ընկերության հետ համագործակցող բոլոր կազմակերպությունները համախմբվեցին կարևոր գաղափարի ու գործի շուրջ`միասին նպաստել կանաչ տարածքների ավելացմանն ու բնության պահպանմանը: Ինչպես նշեցին ծառատունկի մասնակիցները` միջոցառումը նպաստեց, որ կազմակերպությունները ճանաչեն իրար, շփվեն ավելի մտերիմ ու ըներական մթնոլորտում, ավելի ամրապնդեն իրենց կապերը: Յուրաքանչյուր ոք, ով իր անունով ծառ տնկեց, այսուհետ լինելու է նաև դրա խնամակալը:

“ԷլիտԳրուպ”-ն իրականացնում է բնակելի և հասարակական էլիտար համալիրների շինարարություն և սպասարկում: Ընկերությունը ոչ միայն հանրապետության, այլև տարածաշրջանի առաջատարն է համարվում սեյսմակայուն շինարարության ոլորտում: “Էլիտ Գրուպը” լուրջ հայտ է ներկայացրել նաև հյուրանոցային բիզնեսի կառավարման ոլորտում: Բացի “Աղվերան Հոթել” հանգստյան համալիրից, ընկերությունը նաև մի քանի այլ` հաջողությամբ իրականացրած հյուրանոցային նախագծեր ունի` խոշոր առողջարանային համալիր Ջերմուկում, առանձնատների համալիր Ծաղկաձորում:

 

Դիտվել է 1251 անգամ:
Print Friendly

Leave a Reply