Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակ. «Դա անհեթեթություն է»

ԱՌՈՂՋԱԿԱՆ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 31, 2011 14:25

«Դա անհեթեթություն է. շատ կոպիտ է` ասել` պահպանակներ են բաժանում. Միջոցառումներ ենք կազմակերպում` առողջ ապրելակերպի պահպանման համար` ընդդեմ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի»,- անդրադառնալով մամուլում տեղ գտած տեղեկատվությանը` Անկախի հետ զրույցում ասաց Հայկական կարմիր խաչի ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վերժինե Տոնոյանը:

Ըստ news.am-ի, «Իրատես de facto»-ն հոդված էր հրապարակել, ըստ որի, Կարմիր խաչի իրականացրած «բարեգործական» ծրագրերի անվան տակ հաճախակի բնույթ են կրում Սիրահարների այգում պահպանակների բաժանումը: Ընդ որում, «բարեգործական պահպանակները» բաժանվում են առանց տարիքային սահմանափակումների. տրվում են անգամ անչափահաս երեխաներին: Մասնագետների փոխանցմամբ, դրանք հիմնականում ժամկետանց են լինում:

«Ամաններ կան, որտեղ պահպանակներ են լցվում և ցանկացողները կարող են վերցնել»,-նշեց Տոնոյանը:

«Ինչ վերաբերում է ժամկետանց լինելու հարցին, առաջին անգամ եմ լսում նմանատիպ բան»,-ասաց Տոնոյանը:

Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակը պատրաստվում է հաղորդագրություն տարածել, որտեղ կհակադարձի «Իրատես de facto»-ի հրապարակումին:

Անկախի այն հարցին, թե պահպանակներ վերցնել ցանկացողները կարող են լինել անչափահասներ և այդ դեպքում ինչպես են նրանք նույնականացնում ցանկացողների տարիքը, Տոնոյանը պատասխանեց, թե «չենք կարող ասել, ինչպես ենք իմանում», բայց երիտասարդ կամավորականները, որ կանգնած են լինում ամանների կողքին, չափազանց ուշադիր են այդ հանգամանքի նկատմամբ:

«Սովորաբար, լինում  են 16 տարեկանից բարձր և հիմնականում տղամարդիկ»,-ասաց Տոնոյանը:

Կարմիր խաչի երիտասարդական բաժնի ղեկավար Կատարինե Վարդանյանը նշեց, որ 10 տարի է, ինչ կազմակերպությունը նմանատիպ միջոցառումներ է կազմակերպում, և որևէ ծնողից, կամ այլ սուբյեկտից բողոք չեն ստացել նշված հարցի առնչությամբ:

Ամեն դեպքում, դեմքին նայելը առնվազն բավարար պայման չի` որոշելու տվյալ անձի տարիքը. ԱՄՆ-ում չսափրված դեմքով հաճախորդին անգամ պահանջում են ID (անձը հաստատող փաստաթուղթ) ցույց տալ ծխախոտ կամ գարեջուր գնելու համար:

Դիտվել է 5626 անգամ:
Print Friendly

Leave a Reply