Կարեն Կարապետյանը հանդիպել է ֆրանսիական «Սաուրե ընկերության ներկայացուցիչների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 31, 2011 13:52

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է ֆրանսիական «Սաուրե ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Պատրիկ Լորենի և «Հայջրմուղկոյուղիե ՓԲԸ կառավարիչ, «Սաուր Սևանե ընկերության միջազգային ծրագրերի տնօրեն Միշել Ֆուրեի հետ: Հյուրերը ներկայացրել են իրենց գործունեությունը Հայաստանում, ջրամատակարարման ոլորտում իրականացված ծրագրերը և ընդծել, որ բացի ջրամատակարարումից «Սաուրե ընկերությունը մասնագիտացած է նաև այլ ոլորտներում, մասնավորապես` աղբահանության, աղբի վերամշակման ու տեսակավորման:
Կարեն Կարապետյանն ընդգծել է Երևանում ներդրումային հետաքրքրություններ ունեցող ոլորտների` մասնավորի կառավարմանը հանձնելու քաղաքապատերանի դիրքորոշումը և նշել, որ քաղաքապետարանը պատրաստակամ է և բաց է փոխշահավետ համագործակցության ցանկացած առաջարկ քննարկելու համար: Քաղաքապետը առաջարկել է «Սաուրե-ին մասնակցել Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման առաջիկա մրցույթին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 980 անգամ:
Print Friendly

Leave a Reply