«Աղետների ռիսկի նվազեցումը և լրատվությունը» թեմայով դասընթաց լրագրողների համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 31, 2011 15:20

Հունիսի 2-ին, ժամը  11.00-ից 17.00-ն Արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնում (Ավան, Աճառյան 1, 5-րդ հարկ) լրատվամիջոցների համար տեղի կունենա ուսուցողական դասընթաց` «Աղետների ռիսկի նվազեցումը և լրատվությունը» թեմայով:

ԱԻՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, “Արտակարգ ալիք” լրատվական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Գրիգորյանը լրագրողներին կներկայացնի Հայաստանին սպառնացող արտակարգ իրավիճակներն ու դրանց ռիսկերը, լրատվության տեղն ու դերը աղետների ռիսկի նվազեցման ոլորտում, Հյոգոյի գործողությունների ծրագիրն ու աղետների ռիսկի նվազեցման ՀՀ ազգային պլատֆորմը` ԱՌՆԱՊ, ԱԻՆ տեղեկատվական քաղաքականությունը, արտակարգ իրավիճակներում լրատվության սկզբունքներն ու առանձնահատկությունները:

Դասընթացի ժամանակ կցուցադրվեն ուսուցողական տեսաֆիլմ-տեսահոլովակներ, կխաղարկվեն արտակարգ իրավիճակների սցենարներ:

Խնդրում ենք հաստատել ձեր մասնակցությունը` 56-76-56 հեռախոսահամարով կամ nik@emergency.am էլ. փոստով:

Մարզերից ժամանած լրագրողների ճանապարհածախսը կփոխհատուցվի:

 

Դիտվել է 778 անգամ:
Print Friendly

Leave a Reply