«Բարսելոնան»` հանդբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի հաղթող
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | May 31, 2011 12:26
Գերմանիայի Քյոլն քաղաքում ավարտվեց հանդբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի չորս թիմերի մասնակցությամբ կազմակերպված եզրափակիչը: Վճռական խաղն իսպանական էր: «Բարսելոնան» 27:24 (14:10) հաշվով հաղթեց «Սյուդադ Ռեալին»: Ի դեպ, վերջինս քառորդ եզրափակչում երկու խաղի արդյունքով պայքարից դուրս էր թողել 25-ամյա Սամվել Ասլանյանի ռուսական «Չեխովսկիե մեդվեդի» թիմին: Գրանցվել էին 37:37, 38:24 հաշիվները: 3-րդ տեղի համար մրցավեճում գերմանական «ԽՍՎ Համբուրգը» հաղթեց գերմանական մեկ այլ թիմի` «Ռեյն Նեկկարին»` 33:31 (15:13):






Facebook
Tweet This
Email This Post
