Գողը` ննջասենյակում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 31, 2011 12:06

Մայիսի 30-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Իջևանի բաժին է դիմել մի քաղաքացուհի և հայտնել, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, տան ննջարանում նկատել է մի անծանոթի, որը նկատելով իրեն՝ հրել-վայր է գցել ու դիմել փախուստի:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, Իջևան քաղաքի Երևանյան փողոցից բերման է ենթարկվել նախկինում դատապարտված, 64-ամյա Գագիկ Ղ.-ն. նա խոստովանել է, որ փորձել է գողություն կատարել այդ բնակարանից:

Կատարվում է նախաքննություն:

 

 

Դիտվել է 792 անգամ:
Print Friendly

Leave a Reply