Արեգակի մասնակի խավարում` հունիսի 1-ին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 31, 2011 11:50

Հունիսի մեկին տեղի կունենա Արեգակի մասնակի խավարում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող Արեգ Միքայելյանը, Լուսինը կծածկի Արեգակի մոտ 50.5տոկոսը: Խավարումը կսկսվի հյուսիսային Չինաստանում եւ Սիբիրում Գրինվիչի ժամանակով ժամը 19:25:18-ին, եւ երկու ժամ անց’ 21:16:11-ին, կլինի առավելագույն փուլը (0.601 մագնիտուդ) Ռուսաստանի հյուսիս-արեւմուտքում: Մասնակի խավարումը կավարտվի Գրինվիչի ժամանակով ժամը 23:06:56-ին: Այն տեսանելի կլինի հյուսիսային կիսագնդի բարձր լայնություններից: Այս անգամ Հայաստանից խավարումը դիտել հնարավոր չի լինելու:

Այս խավարումը 2011 թվականի արեգակնային չորս մասնակի խավարումներից երկրորդն է: Հաջորդ խավարումները սպասվում են հուլիսի 1-ին եւ նոյեմբերի 25-ին: Խավարումները կրկնվում են յուրաքանչյուր պարբերաշրջանում, որը կոչվում է Սարոս: Սա 118-րդ Սարոսի 68-րդ խավարումն է: Խավարումների այս շարքը սկսվել է 803-929 թվականներին տեղի ունեցած 8 մասնակի խավարումների խմբով: Սարոսն ավարտվում է 2083 թվականին’ փոքր մասնակի խավարմամբ:

Հիշեցնենք, որ Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի եւ Արեգակի միջով’ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար:

 

Դիտվել է 1034 անգամ:
Print Friendly

Leave a Reply