Նպատակային ընդունելություն` Ագրարային համալսարանում
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 31, 2011 11:48
Հայաստանի պետական ագրարային համալսարանը ՀՀ գյուղատնտեսության նախարարության ու մարզպետարանների ներկայացրած հայտերի հիման վրա կազմակերպում է նպատակային ընդունելություն’ անվճար ուսուցմամբ: Ավարտելուց հետո շրջանավարտները կապահովվեն աշխատանքով:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, ընդունելությունը կկազմակերպվի «Ագրոնոմիա», «Բույսերի պաշտպանություն», «Գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիա եւ գենետիկա», «Անտառային տնտեսություն եւ բնակավայրերի կանաչապատում», «Ագրոէկոլոգիա», «Անասնաբուծություն», «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն» եւ «Անասնաբուժություն» մասնագիտությունների գծով: Փոխնախարարի տեղեկացմամբ’ դիմորդները հայտերը պետք է ներկայացնեն համապատասխան մարզպետարաններ, վերջիններս’ Գյուղատնտեսության նախարարություն: «Մենք էլ հայտերի քանակն ուղարկելու ենք Ագրարային համալսարան’ ընդունելությունը կազմակերպելու նպատակով»,- ասաց Ռ. Մակարյանը:
Դիմորդները ՀՀ մարզպետարաններ կարող են դիմել մինչեւ 2011 թվականի հունիսի 1-ը:






Facebook
Tweet This
Email This Post
