Բացահայտվել է Դեբեդում գտնված դիակի ինքնությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 31, 2011 11:35
Մայիսի 29-ին`ժամը 17.15-ին ահազանգ էր ստացվել, որ Լոռու մարզի Ձորագետ գյուղում` Դեբեդ գետի «Թուֆենկյան» հյուրանոցի հարակից հատվածում, հայտնաբերվել է տղամարդու դիակ: Փրկարարների ուժերով գետից դուրս էր բերվել անձը չպարզված տղամարդու դի և հանձնվել իրավապահ մարմիններին:
Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ հայտնաբերված դիակի նույնականացման արդյունքում պարզվել է, որ զոհվածը ս.թ. մայիսի 15-ին տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքով Դեբեդ գետն ընկած ավտոմեքենայի որոնվող 4-րդ ուղևոր,1966թ.-ին ծնված Հարություն Երզնկյանն է :






Facebook
Tweet This
Email This Post
