Նախիրը տարել է արոտավայր և չի վերադարձել. 61-ամյա Ալբերտի դին գտել են Մեղրի գետի ափին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 31, 2011 11:13

Մայիսի 30-ին`ժամը 10.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի բնակիչ Ալբերտ Ավա­նե­սո­վը  մայիսի 29-ի առավոտյան նախիրը տարել է արոտավայր և չի վերադարձել:

Դեպքի վայր  մեկնած հրշեջ-փրկարարների և տեղի բնակիչների համատեղ իրականացված որոնողա-փրկարարական աշ­խա­տանքների արդյունքում Մեղրի գետի ափին` նախկին պանրի գործարանի հարակից տա­րածքում, հայտնաբերվել է 1950թ.-ին ծնված Ա.Ավանեսովի դին և հանձնվել շտապօգնության ծառայության աշխատակիցներին:

Դեպքի հանգամանքները և մահվան պատճառը պարզաբանվում է:

 

Դիտվել է 841 անգամ:
Print Friendly

Leave a Reply