Մինչեւ հուլիսի 1-ը տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելը կլինի առանց տուգանքի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 31, 2011 11:00
Բոլոր այն վարորդները, ովքեր դեռ չունեն ԱՊՊԱ պայմանագիր, կարող են մինչեւ հուլիսի 1-ը հանել մեքենան հաշվառումից` առանց տուգանվելու:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից, մինչեւ հուլիսի 1-ը տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր կամ խոտանման պատճառով հանելու դիմում ներկայացվելու դեպքում տրանսպորտային միջոցը (ՏՄ) հաշվառումից ժամանակավոր հանված է համարվում 2011 թվականի հունվարի 1-ից: Այսինքն’ այն քաղաքացիները, ովքեր 2011թ-ի հունվարի 1-ից մինչեւ 2011թ-ի հուլիսի 1-ն ընկած որեւէ ժամանակահատվածի համար իրենց կողմից ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոցի վերաբերյալ չեն ունեցել կնքված եւ գործող ԱՊՊԱ պայմանագիր, մինչեւ 2011թ-ի հուլիս 1-ը կարող են հաշվառումից հանել այդ տրանսպորտային միջոցները’ առանց սահմանված տուգանքը վճարելու: Որոշումն ուժի մեջ կմտնի հունիսի 5-ին:






Facebook
Tweet This
Email This Post
