Դավութօղլուն մեղադրում է ԱՄՆ-ին Իսրայելի նկատմամբ կողմնակալության մեջ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 31, 2011 9:43
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մեղադրում է Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքի պետությունների նկատմամբ ոչ օբյեկտիվ վերաբերմունքի ու տարածաշրջանում անկայուն վիճակ ստեղծելու համար:
Ինչպես նշել է Դավութօղլուն, «չի կարող խաղաղություն ու անվտանգություն լինել Մերձավոր Արևելքում, եթե Իսրայելին թույլատրվում է վեր բարձրանալ օրենքներից ու միջազգային իրավունքի նորմերից: Իսրայելին պետք է վերաբերել այնպես, ինչպես մոլորակի այդ հատվածի մյուս երկրներին»:
Նա ասել է նաև, որ «Իսրայելը մինչ օրս «Մարմարա» նավի վրա մեկ տարի առաջ խաղաղ քաղաքացիների ու «Ձուլված պողպատ» օպերացիայի ժամանակ անմեղ պաղեստինցիների սպանության համար ոչ մի պատասխանատվություն չի կրել: Մինչդեռ Լիբիայի վրա իսկույն ինչ որ արգելքներ դրվեցին, իսկ խաղաղ բնակչությանը սպանող Իսրայելը խուսափում է պատասխանատվությունից»:
Դավութօղլուն հավելել է, որ Իսրայելը պետք է ճանաչի պաղեստինյան կառավարությանը և Գազայի հատվածից հանի շրջափակումը:






Facebook
Tweet This
Email This Post
