Կանադայում անտառային հրդեհներ են սկսվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 31, 2011 9:23

Անտառային ուժեղ հրդեհը 259 հազար հա տարածք է  գրավել Ալբերտա գավառում, որը գտնվում է նավթավազի մշակման կենտրոններից մեկի` Ֆորտ Մաքմյուրեյից 65 կմ հյուսիս:

Անցյալ շաբաթ բնական պաշարների նախարարության ներկայացուցիչը հայտարարել էր, թե հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 417 մարդ, սակայն հրդեհի առաջխաղացումը կասեցնել դեռևս չի հաջողվել:

Ներկայումս նավթավազի հանքերում աշխատանքները  դադարեցվել  են  ու ծանր տեխնիկայի միջոցով հակահրդեհային շերտ են ստեղծել:

 

Դիտվել է 1058 անգամ:
Print Friendly

Leave a Reply