Վարչապետը ներկա է գտնվել «Հորովել» անսամբլի համերգին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | May 30, 2011 20:11

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսօր կայացավ Վանաձորի «Հորովել» երգի և պարի անսամբլի համերգը` նվիրված համույթի հիմնադրման 40-ամյա հոբելյանին: Համերգին ներկա էր վարչապետը, տիկնոջ` Գոհար Սարգսյանի և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ:

«Հորովել» համույթը համերգներով հանդես է եկել Հյուսիսային Կովկասի, Միջին Ասիայի և Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում, մասնակցել է միջազգային փառատոնների Լեհաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ուկրաինայում, Իտալիայում և այլ երկրներում:
Համերգը անցկացվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո:

 

Դիտվել է 1004 անգամ:
Print Friendly

Leave a Reply