Կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է քաղաքապետարանի աշխատակիցը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 30, 2011 19:41

Մայիսի 27-ին կաշառք  վերցնելու փաստով ձերբակալվել է Երեւանի քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկման  վարչության գլխավոր մասնագետ Կարեն Միքայելյանը: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները նրան բռնել են 2500 դոլար կաշառք վերցնելու պահին:  Վերջինս այդ գումարով փորձել է օրինականացնել Գ. Էմինի փողոցում գտնվող մի ապօրինի կառույց:

Քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը NEWs.am-ի հետ զրույցում հաստատելով տեղի ունեցածն, ասել է. «Քաղաքապետարանը դատապարտում է  նման երեւույթները եւ մեղավորներն օրենքով սահմանված կարգով կստանան իրենց պատիժը»:

Հիշեցնենք, որ  այս տարվա ընթացքում սա երկրորդ դեպքն է քաղաքապետարանում: Դեռեւս ապրիլին  կաշառք ստանալու  պահին ձերբակալվել էր քաղաքապետարանի աշխատակազմի  եւ ճարտարապետության ու քաղաքաշինության  վարչության  բաժնի պետի  ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ստեփանոսյանը:

 

 

NEWs.am

 

Դիտվել է 1951 անգամ:
Print Friendly

Leave a Reply