Մայիսի 30-ին, ժամը 16:00-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 274 դատապարտյալ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 30, 2011 17:59

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ս.թ. մայիսի 27-ից սկսվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, ինչպես նաև պատժաչաձի կրճատման գործընթացը: Մայիսի 30-ին, ժամը 16:00-ի դրությամբ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ են արձակվել թվով 274 դատապարտյալ:

Համաներմամբ ազատ արձակված դատապարտյալների քանակը ներկայացվում է ըստ քրեակատարողական հիմնարկների.

«Նուբարաշեն» – 28

«Էրեբունի» – 70

«Վարդաշեն» – 27

«Դատապարտյալների հիվանդանոց» – 18

«Երևան Կենտրոն» – 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան)

«Արթիկ» – 33

«Վանաձոր» – 8

«Սևան» – 21

«Հրազդան» – 16

«Աբովյան» – 1

«Գորիս» -11

«Կոշ» – 41

Համաներմամբ դատապարտյալների ազատ արձակման, ինչպես նաև պատժաչափը կրճատելու գործընթացը շարունակվում է: Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքը պարբերաբար տեղեկություններ կտրամադրի հանրությանը ազատ արձակված դատապարտյալների և պատժաչապի կրճատումների քանակի վերաբերյալ:

 

 

Դիտվել է 1293 անգամ:
Print Friendly

Leave a Reply