Բռնագրավվել է Եվրոպայի պատմության մեջ կեղծ թղթադրամների ամենամեծ խմբաքանակը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 22, 2009 15:26

evroԻսպանիայի ոստիկանությունը բռնագրավել է 8 մլն եվրո արժողությամբ կեղծ թղթադրամներ` Եվրոպայի պատմության մեջ կեղծ թղթադրամների ամենամեծ խմբաքանակը:

Այս գործի հետաքննության արդյունքում Վալենսիայի նավահանգստում` Իսպանիայի արևելքում, ձերբակալվել է 14 մարդ:

Ոստիկանությունը, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ենթադրում է, որ նրանք թղթադրամները տպագրել են ավտոտնակում` օգտագործելով ինչպես Ֆրանսիայից գնված բարձր տեխնոլոգիական հաստոցներ, այնպես էլ թանկարժեք քիմիկատներ և ներկեր` ներկրված Չինաստանից:

Դիտվել է 1456 անգամ:
Print Friendly

Leave a Reply