Այնթապում կատարված սպանությունը բացահայտվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 30, 2011 16:30

Ոստիկանությունը բացահայտել է օրերս  Այնթապում կատարված սպանությունը

Մայիսի 26-ին, ժամը 22.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում  հաղորդում էր ստացվել, որ Այնթապ գյուղի տներից մեկում դիակ է հայտնաբերվել:

Մեկնած օպերատիվ խումբը գյուղի 13-րդ փողոցի թիվ 1/1 տանը հայտնաբերել էր տանտիրուհու՝ 58-ամյա Գայանե Ասոյանի դիակը` բռնի մահվան հետքերով:

Մայիսի 28-ին,  ժամը 17.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արարատի մարզային վարչությունների և Մասիսի բաժնի ծառայողները Այնթապ գյուղից բերման են ենթարկել նույն գյուղի 23-ամյա բնակիչ Աշոտ Շ.-ին:

Պարզվել է, որ նա մայիսի 26-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գ. Ասոյանի տան բակում, այնուհետև` ննջասենյակում, վիճաբանել էր տանտիրուհու հետ, բռունցքի հարվածներ հասցնելով` սպանել ու դիմել փախուստի:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Աշոտ Շ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

 

Դիտվել է 1116 անգամ:
Print Friendly

Leave a Reply