Բանակը դառնում է ոչ մարտունակ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 30, 2011 15:13

Մշուշոտ Ալբիոնի իշխանությունները մեծ խնդրի առջև են կանգնել. Մեծ Բրիտանիայի բանակն աստիճանաբար դառնում է խոցելի ու փաստացի` ոչ մարտունակ: Պատճառը  զինծառայողների ճարպակալումն է:

Պաշտպանության նախարարության  ներկայացրած տվյալները  հուսադրող չեն: 17-55 տարեկան զինծառայողների մոտ 44,9%-ը ավելորդ քաշ ունի, իսկ 12,1 %-ն էլ  ճարպակալություն:

Եթե իշխանությունները միջոցներ չձեռնարկեն փոխելու  սովորական օրաբաժինն ու ավելացնելու ֆիզիկական մարզումների քանակը, ապա մի քանի տարուց բրիտանական բանակը  ճարպակալման պատճառով կդառնա ոչ մարտունակ:

 

Դիտվել է 1187 անգամ:
Print Friendly

Leave a Reply