Միջոցառում «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 30, 2011 15:29

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության նախաձեռնությամբ մայիսի 28-ին Հանրապետության օրվա առթիվ մեծ միջոցառում կայացավ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում: Ելույթ ունեցան Ջիվանի աշուղական դպրոցի «Հավասու» անվան երիտասարդական անսամբլի սաները` ՀՀ Ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի գլխավորությամբ: Միջոցառման նպատակն էր անմասն չթողնել դատապարտյալներին այդ գեղեցիկ տոնից:

Նախքան միջոցառման սկսվելը բացման ու ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ ԱՆ «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի պետ Հովիկ Պետրոսյանը, ՀՀ Ժողովրդական  արտիստ Թովմաս Պողոսյանը, ինչպես նաև ՔԿՀ-ի հոգևոր տեսուչ  Ռուբեն աբեղա Զարգարյանը:

Միջոցառման ընթացքում համույթը ներկայացրեց բազմաթիվ ստեղծագործություններ: Դատապարտյալները խանդավառությամբ էին ունկնդրում երգն ու երժշտությունը: Իրապես, միջոցառումը մի փոքրիկ խնդություն բերեց նրանց սրտերին:

Տեղեկացնում ենք, որ մշակութային միջոցառումը նախադեպային չէ և պարբերական բնույթ է կրում:

 

Դիտվել է 1400 անգամ:
Print Friendly

Leave a Reply