Նախընտրական կրքեր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 30, 2011 15:19

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի էթիկայի կոմիտեի հանձնաժողովը, կիրակի օրը կայացած նիստում, կազմակերպության նախագահ Յոզեֆ Բլատերի (նկարում) վրայից հանել է կոռուպցիայի գործարքներ կատարելու կասակածը: Ասիայի ֆուտբոլի համադաշնության նախագահ Մոհամեդ բին Համմամը Բլատերին մեղադրել էր, որ նա խախտել է էթիկայի կոդեքսը: Իսկ հետևանքը եղել է այն, որ կոմիտեի որոշմամբ Համմամը և ՖԻՖԱ-ի փոխնախագահ Ջեկ Ուորները զրկվել են ֆուտբոլի հետ կապված որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքից: Հիշեցնենք, որ Համմամը թեև սկզբում մտադիր էր ՖԻՖԱ-ի նախագահի առաջիկա ընտրություններում պայքարել Բլատերի հետ, սակայն հետո հանել էր իր թեկնածությունը: Ասիայի համադաշնության նախագահը հայտնել էր, որ այդ որոշումը կապ չունի ՖԻՖԱ-ի Էթիկայի կոմիտեի անցկացրած հետաքննության հետ: ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունը պետք է անցկացվի հունիսի 1-ին:

 

 

 

Դիտվել է 1004 անգամ:
Print Friendly

Leave a Reply