Արմեն Մարտիրոսյանը նշանակվել է Գերմանիայում ՀՀ դեսպան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 22, 2009 15:14

martirosyanՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արմեն Մարտիրոսյանին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը` Բեռլին). այս մասին հայտնում են նախագահի մամլո գրասենյակից:

Oրերս Մարտիրոսյանը նախագահի հրամանգրով ազատվել էր Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պարտականություններից:

Գերմանիայում Հայաստանի նախկին դեսպան էր Կարինե Ղազինյանը, ով նշանակվել է ՀՀ փոխարտգործնախարար:

Դիտվել է 3325 անգամ:
Print Friendly

Leave a Reply