Գերմանիայում կփակեն բոլոր ԱԷԿ-ները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 30, 2011 14:46

2022-ին Գերմանիայում ոչ մի ԱԷԿ չի մնա: Կառավարության  այս որոշման կայացման  համար մեծ ազդեցություն են ունեցել Ճապոնիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն ու  էներգետիկ քաղաքականության վարքականոնի խնդիրներով զբաղվող հանձնաժողովի ճնշումները: Գերմանիայի շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Նորբերտ Ռետտգենը  հայտարարել է, որ  ԱԷԿ-ները կփակվեն աստիճանաբար.  հներից սկսած, իսկ  ամենաժամանակակիցների աշխատանքը կդադարեցվի 2022-ին: Նախօրեին ողջ երկրով մեկ ցույցեր էին կազմակերպվել. Պահանջում էին անհապաղ  հրաժարվել ատոմային էներգետիկայից: Գերմանական ԱԷԿ-ները  ապահովում են երկրի էներգետիկայի սպառման քառորդ մասը : Դրանց ընդհանուր հզորությունը կազմում է 21,5 մլն մեգավատտ: ճապոնական ԱԷԿ-ի վթարից հետո երկրի 17 ԱԷԿ-ներից միայն 4-ն է աշխատում: Մնացածը ժամանակավորապես փակվել են` անվտանգության ստուգումների համար:

 

Դիտվել է 1140 անգամ:
Print Friendly

Leave a Reply