Գրոսմայստեր Վիգեն Միրումյանի նվաճումը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 30, 2011 14:39

Գրոսմայստեր Վիգեն Միրումյանը Չեխիայի Օրլովա քաղաքում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում, 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, նվաճեց առաջին մրցանակը: Միրումյանին հավասար միավորներ վաստակեց ուկրաինացի գրոսմայստեր Ալեքսեյ Կիսլինսկին, բայց նա հայ շախմատիստին զիջեց լրացուցիչ ցուցանիշներով: Օրլովայի փառատոնի կանանց մրցաշարում գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան 5 միավորով բաժանեց 5-6-րդ տեղերը: 8,5 միավորով առաջին տեղը զբաղեցրեց գրոսմայստեր Կարինա Շչեպկովսկան (Լեհաստան):

Դիտվել է 1027 անգամ:
Print Friendly

Leave a Reply