Լենինգրադյան փողոցում բախվել են 3 մեքենաներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 30, 2011 14:33

Մայիսի 28-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 05.00-ին Լենինգրադյան փողոցի թիվ 27 շենքի մոտ իրար են բախվել 57-ամյա Աշոտ Ռ.-ի վարած «Մերսեդես-Բենց» և 31-ամյա Հակոբ Հ.-ի վարած«Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաները, որից  հետո Հակոբ Հ.-ի վարած «Մերսեդես Բենց»-ը բախվել է Լենինգրադյան փողոցի թիվ 38 շենքի մոտ, մայթեզրին կայանված «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենային:

Պատահարի հետևանքով Հակոբ Հ.-ն մարմնական վնասվածքներովտեղափոխվել է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

 

Դիտվել է 769 անգամ:
Print Friendly

Leave a Reply