Ավտովթար Երևան-Արտաշատ ճանապարհին. 26-ամյա վարորդը մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 30, 2011 14:17

Մայիսի 30-ին`ժամը  00.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոմայրուղու 13 կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Դեռևս չպարզված հանգամանքներում «Մերսեդես Տ-600»  մակնիշի 03 ՍՏ 333 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել էլ.սյանը, ինչի հետևանքով  վարորդ,1985թ.-ին ծնված Արթուր Աբրահամյանը  տեղում մահացել է:

Փրկարարների ուժերով Ա.Աբրահամյանի դին դուրս է բերվել ավտոմեքենայից և հանձնվել շտապօգնության բրիգադին:

 

Դիտվել է 1062 անգամ:
Print Friendly

Leave a Reply