Ինչպես կարելի է սիրուհի չդառնալ

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Օրվա լուր | | May 30, 2011 13:54

Նկատի ունենալով այն փաստը, որ հարուստ տղամարդիկ շատ կարևոր են համարում սիրուհու առկայությունը, հաջորդ տարվանից Չինստանի գավառական դպրոցներում  կդասավանդվի հատուկ առարկա` ինչպես կարելի է խուսափել սիրուհի դառնալուց:

Հարավային Չինաստանի Հուանդուան գավառի ղեկավարությունը համոզված է, որ այս ձեռնարկով կարող են նվազեցնել սիրուհու դերը գնահատող կանանց թիվը: Նրանց կբացատրեն, որ  այդ տղամարդիկ  երբեք իրենց հետ չեն  ամուսնանալու:

Արժե նշել, որ մի քանի տարի առաջ գավառի ղեկավարությունն արգելեց տղամարդկանց  սիրուհիներ ունենալ, սակայն այդ միջոցն այնքան էլ արդյունավետ չեղավ, ինչի պատճառով էլ փոխվեցին պայքարի միջոցները` նոր առարկայի դասավանդմամբ:

 

Դիտվել է 2622 անգամ:
Print Friendly

Leave a Reply