Փրկարարները 8 մեքենա են հանել ցեխից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 30, 2011 14:02

Մայիսի 29-ին`ժամը 14.22-ին  ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզում` Ապարանի ջրամբարի հարակից տարածքում, «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենան խցանվել է ցեխի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները՝ «ԶԻԼ-131»  (կունգ) մակնիշի ավտոմեքենայով:  Տեղում պարզվել է, որ խցանվել են ևս 7 մեքենա:  Հրշեջ-փրկարարների ուժերով խցանումից դուրս են բերվել 8 ավտոմեքենա:  Տուժածներ չկան:

 

Դիտվել է 1078 անգամ:
Print Friendly

Leave a Reply