16-ամյա աղջիկը մահացել է «Վերածնված Հայաստան» հուշարձանի դիտահարթակից ընկնելուց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 30, 2011 13:47

Մայիսի 28-ին`ժամը  22.08-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի «Վերածնված Հայաստան»  հուշարձանի (Կասկադի վերևի հատված) դիտահարթակից քաղաքացի է վայր ընկել, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը  և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով):

Դեռևս չպարզված հանգամանքներում,1995թ.-ին ծնված Տաթևիկ Սահակյանը դիտահարթակից (մոտ 30մ բարձրությունից) վայր է ընկել շինհրապարակի դժվարանցանելի հատված և զոհվել:

Փրկարարների ուժերով  շինհրապարակից բարձրացվել և դուրս է բերվել Տ. Սահակյանի դին:

 

Դիտվել է 1204 անգամ:
Print Friendly

Leave a Reply