40-ամյա Խաչիկը հիվանդանոցում է դեղորայքային թունավորումով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 30, 2011 13:41

Մայիսի 27-ին ՝ժամը 18.50-ին ստացված տեղեկատվության համաձայն` բնական գազի  թունավորումով Աշտարակ քաղաքի հիվան­դանոց  է տեղափոխվել նույն քաղաքի Սպանդարյան փողոցի 16-րդ շենքի թիվ 39 բնակարանի բնակիչ,1935թ.-ին ծնված Ազնիվ Գևորգյանը :  Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Մայիսի 29-ին`ժամը  16.42-ին  տեղեկատվություն է ստացվել, որ քիմիական թունավորումով Երևան քաղաքի «Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոն է տեղափոխվել Մանթաշյան փողոցի 16-րդ շենքի թիվ 25 բնակարանի բնակիչ,1971թ.-ին ծնված Խաչիկ Սունդուկյանը:  Տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

 

Դիտվել է 871 անգամ:
Print Friendly

Leave a Reply