ֆիզիկայի ինստիտուտի և առողջապահության նախարարության շենքերում ռումբ չեն գտել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 30, 2011 13:37

Մայիսի 27-ին  ՝ժամը 17.57-ին  ստացված ահազանգի համաձայն` Երևան քաղաքի Ալիխանյան եղբայրների փողոցի թիվ 2 հասցեում գտնվող Երևանի Ֆիզիկայի ինստիտուտի հարակից տարածքում գազի բալոնի վրա տեղադրված է պայթուցիկ սարքի նման առարկա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշ­վարկ:  ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից  իրականաց­ված որոնողական աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

Մայիսի 28-ին`ժամը 20.29-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել  ՀՀ առողջապահության նախարարության շենքում (կառավարության թիվ 3 մասնաշենք) պայթուցիկ սարքի տեղադրման մասին:  Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով) և մեկ մարտական հաշվարկ:  Դեպքի վայր ժամանած ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարք չի հայտ­­­նաբերվել:

 

Դիտվել է 838 անգամ:
Print Friendly

Leave a Reply