Դամասկոսը համաձայն է բացել իր միջուկային խաղաքարտերը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 30, 2011 13:35
Սիրիան համաձայն է համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ ու թույլ կտա մասնագետ-տեսուչներին հետազոտել օբյեկտները:
ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Յուկիո Ամանոն մայիսի 27-ին հաստատել է այն փաստը, որ սիրիական ատոմային ծրագրի ղեկավարները տեղեկացրել են «լրիվ ու անպայման համագործակցության» պատրաստակամության մասին:
Ապրիլին Ամանոն առաջին անգամ պաշտոնապես հայտարարեց, որ Սիրիան փոձել է խիստ գաղտնիության պայմաններում Դեր Զորում ռազմական նպատակներով միջուկային ռեակտոր կառուցել:
Թե ինչպես կարտահայտվի այդ համագործակցությունը, դեռևս որոշված չէ: Չի բացառվում, որ այս դիմումը Սիրիայի վրա միջազգային ճնշումը թուլացնելու նպատակ ունի:






Facebook
Tweet This
Email This Post
