66-ամյա կնոջը գտել են բնակարանում ազդրի վնասվածքով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 30, 2011 13:33

Մայիսի 27-ին  ՝ժամը  08.38-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի թիվ 1ա շենքի 32-րդ բնակարանի բնակիչը բնակարանում ընկել է և ինքնուրույն չի կարող բացել դուռը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Ազգականների ներկայությամբ փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը, որտեղ ազդրի վնասվածքով հայտնաբերվել է 1945թ.-ին ծնված Նարինե Մանուչարյանը  և հանձնվել շտապ օգնության աշխատակիցներին:

 

Դիտվել է 845 անգամ:
Print Friendly

Leave a Reply