Ավստրիացի բնապահպանները` Սյունիքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 30, 2011 12:21

ՄԱԿ-ի «Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի զարգացում» ծրագրի շրջանակներում’ Սյունիքի մարզում էր ավստրիացի բնապահպանների 9 հոգուց բաղկացած խումբը: Սա փոխադարձ այցելություն էր, որի նպատակը երկու երկրների միջեւ համագործակցության ստեղծումն է’ փորձի փոխանակման, էկոտուրիզմի զարգացման եւ գիտական աջակցության նպատակով: Անցած տարվա հոկտեմբերին մարզի պատվիրակությունը եղել էր Ավստրիայի Կլագենֆուրտ քաղաքում, ծանոթացել միջազգային չափանիշերով պահպանվող տարածքների կառավարմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը մարզից, այցի ընթացքում Քաջարանում քաղաքապետ Վարդան Գեւորգյանը հյուրերին ծանոթացրեց քաղաքի պատմությանը, քաղաքապետարանի կողմից համայնքում իրականացված բնապահպանական ծրագրերին: Ավստրիացիների համար տպավորիչ էր այն, որ համայնքն ունի շրջակա միջավայրի կենդանական եւ բուսական աշխարհի մասին սեփական տեղեկատուն եւ տարածքի բնության պահպանությանը վերաբերող աշխատություններ: Հյուրերը եղան նաեւ Քաջարանի թիվ 2 միջնակարգ դպրոցի էկոլոգիական լաբորատորիայում, որտեղ էլ առաջարկություն եղավ լաբորատորիայի համար համապատասխան մասնագետների վերապատրաստման կուրսերի կազմակերպում Ավստրիայում: Այնուհետեւ հյուրերը եղան Քաջարանից քիչ հեռու գտնվող Զանգեզուր պահպանավայրում’ ծովի մակերեւույթից 2700մ բարձրության վրա: Այստեղ քննարկվեցին համատեղ էկոտուրիզմի զարգացման հնարավորություններ, երկուստեք եղան առաջարկություններ: «Շիկահող» պետարգելոցում էլ քննարկվեցին տնկարանի հզորացմանն ուղղված համատեղ ծրագրերի առաջարկություններ: Սյունիքում հյուրերը փոխմարզպետ Արա Դոլունցի ուղեկցությամբ եղան նաեւ Խնձորեսկում, Սիսիանում’ «Զորաց քարեր»-ում:

 

Դիտվել է 916 անգամ:
Print Friendly

Leave a Reply