Քեթրին Էշթոնը ողջունել է Հայաստանում հայտարարված համաներումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 30, 2011 12:18

Եվրոպական միության արտաքին հարաբերությունների ու անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ եւ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը ողջունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջարկված եւ մայիսի 26-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հաստատված ընդհանուր համաներումը:

«Ողջունում եմ նաեւ նախագահ Սարգսյանի նախաձեռնությունը’ վերսկսելու 2008թ. ընտրություններին հաջորդած դեպքերի հետաքննությունը:

Սրանք կարեւոր զարգացումներ են Հայաստանի համար, որոնք համապատասխանում են ԵՄ կողմից վաղուց հնչեցրած պահանջներին եւ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակի առաջարկներին: Խրախուսում եմ Հայաստանի քաղաքական ուժերին օգտվել այս հնարավորությունից’ վերսկսելու իրենց երկխոսությունը»,- ասված է Եվրահանձնաժողովի հայաստանյան գրասենյակի’ «Արմենպրես»-ին տրամադրած հայտարարության մեջ:

 

Դիտվել է 1073 անգամ:
Print Friendly

Leave a Reply