Ելակը կարող է մարդու համար խիստ վտանգավոր լինել

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | May 30, 2011 12:11

Ելակն ու բողկը կարող են ճիճուներով վարակման աղբյուր դառնալ, եթե դրանց մշակման   ճիշտ կանոններ չկիրառվեն. փաստը  հաստատում են բժիշկները:

Մասնագետները զգուշացնում են` ելակն ու բողկը կարող են ասկարիդների` օրգանիզմ թափանցելու աղբյուր դառնալ: Պատճառն էլ հողի մշակումն է  արտաթորանքներով:

Ուստի, հնարավոր վարակումը կանխարգելելու նպատակով մրգերը բանջարեղենն ու հատապտուղները պետք է ոչ միայն լավ լվանալալ հոսող ջրով, այլև` ցողել  եռման ջրով, քանի որ մակաբույծների ձվերը սատկում են բարձր ջերմաստիճանում:

Ասկարիդները մարդու օրգանիզմում կարող են ապրել 1 տարի` 15 սմ-ից հասնելով 45 սմ-ի: Դրանք խիստ վտանգավոր են հղիության ժամանակ: Դրանց թրթուրները ընկերքի պատով թափանցում են պտղի մարմին ու նույնիսկ կարող են բնադրվել ուղեղում:

 

Դիտվել է 1996 անգամ:
Print Friendly

Leave a Reply