Շուշիի հիմնանորոգված քաղաքային գրադարանը բաց է իր այցելուների առջև

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 30, 2011 11:17

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի պատվիրակության մասնակցությամբ եւ Արցախի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օծմամբ բացվեց Շուշիի քաղաքային գրադարանը:

«Մեզ համար պատիվ է ծրագրեր իրականացնել այստեղ եւ մենք ցանկանում ենք Շուշին կրկին տեսնել բարեկարգ ու մարդաշատ: Շնորհակալություն ձեզ, որ ձեր հողում եք»,- Շուշիի գրադարանի բացմանն ասաց «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Արարողությանը ներկա էր նաեւ ծրագրի հովանավոր Հիմնադրամի ԱՄՆ արեւմտյան շրջանի ատենապետ Արա Ագիշյանը, ով պատրաստակամություն հայտնեց նոր ծրագիր սկսել Շուշիի գրադարանում. կառույցը համալրել ժամանակակից տեխնիկայով ու սարքավորումներով:

 

Դիտվել է 830 անգամ:
Print Friendly

Leave a Reply