Բելառուսում ռուբլու փոխարժեքը կտրուկ նվազել է
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 30, 2011 10:57
Բելառուսական ռուբլին նվազել է 56%-ով: Մի ակնթարթում բելառուսները կորցրել են ոչ միայն իրենց ներդրումները, այլև միանգամից թռել են գերը: Առևտրի կենտրոններից հիսթերիան հասել է վերին շերտեր: Սովորաբար այստեղ ընդունված է քննադատել իշխանությանը, սակայն խոսակցություններն այժմ գների ու արժեզրկման շուրջ է: «Բելառուսական տնտեսական հրաշքը», ինչպես ժողովուրդն է անվանում Լուկաշենկոյի երկիրը, երբևէ այսպիսի փորձության առջև կանգնած չի եղել:
Մայիսի 27-ին երկրում խոսակցություններ սկսվեցին այն մասին, որ շաքարը թանկանում է 40%-ով ու անմիջապես այդ ապրանքատեսակը չքվեց խանութներից: Մարդիկ մի հերթից մյուսն են վազում: Իսկ դրա նախօրեին իրար հետ ձեռնակռվի մեջ էին սառնարանների ու հեռուստացույցների համար. գնել էին ամեն ինչ` որպեսզի ազատվեն բելառուսական ռուբլուց: Հանրապետության իշխանությունները մեկ օրում կտըուկ արժեզրկեցին ազգային դրամը: Լուկաշենկոն կատարվածում մեղադրում է իրեն իսկ ընտրողներին, ասելով, թե ամաչում է «բելառուսների փոխարեն»: «Առաջին անգամ եմ ամաչում իմ ժողովրդի համար: Հիշեք, որ խավարասերները երեք շաբաթից կբազմանան ու դուք ստիպված ձեր գնած ձավարեղենը կթափեք»,- ասել է Լուկաշենկոն բնակիչներին:
Ապրիլին նա շատ զարմացրել էր ժողովրդին, ասելով, որ խուճապն առաջացել է իշխանությունների գործունեության հետևանքով.«Ինձ համար ճիշտ խսելն օրենք է: Ամենադժվարն արդեն ետևում է: Ապրեք հանգիստ ու ոչ մեկից մի վախեցեք»:
Ներկայումս 600 000 մարդ հարկադիր արձակուրդի մեջ է: Տարադրամի փոխանակման կետերում փոխարժեքի լիակատար բացակայություն է :
Կատարվածը զարմացնում է ժողովրդին, մինչդեռ տնտեսագետները վաղուց գիտեն, որ երկիրն արդեն մի քանի տարի բացառապես պարտքով է ապրում, ընդ որում, ընտրություններից առաջ Լուկաշենկոն բարձրացրեց աշխատավարձերը:






Facebook
Tweet This
Email This Post
