Այսօր տեղի կունենա Արագածոտնի մարզի ազատամարտիկների նկարների ցուցասրահի բացում Աշտարակում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 30, 2011 10:35Այսօր` մայիսի 30-ին, ժամը 17:30-ին Աշտարակի մշակույթի տանը տեղի կունենա «Ո´չ ոք չի մոռացվել, ոչի´նչ չի մոռացվել» խորագրով հուշահանդեսի հանդիսավոր բացումը, որը կուղեկցվի հայտնի կատարողների և խմբերիազգային հայրենասիրական երգ ուպարով։
Բացմանը կհաջորդի բուն հուշահանդեսը, որի ընթացքումայցելուները կկարողանան դիտել Արագածոտն մարզի զոհվածազատամարտիկների լուսանկարները,ծանոթանալ կենսագրություններին,ինչպես նաև նրանց կյանքի գնովազատագրված Արցախի պատմամշակույթային կոթողներին և սրբավայրերին։
Միջոցառումը կազմակերպել է «Հայրենապաշտ» հայրենասիրական, երիտասարդական հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության օժանդակությամբ։






Facebook
Tweet This
Email This Post
