Տարեսկզբից Հայաստանի տարածքում գրանցվել է 36 երկրաշարժ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | August 22, 2009 14:27

earthquake4Տարեսկզբից մինչ այսօր հանրապետության տարածքում գրանցվել է 36 երկրաշարժ ( 2008-ի նույն ժամանակահատվածում` 35): Դրանցից ամենաուժեղները (3,8 մագնիտուդ` հավասարազոր 5 բալի) տեղի է ունեցել հունիսի 18-ին` Գառնու օջախային գոտում, մյուսը (2,5 մագնիտուդ` հավասարզոր 4 բալի)` օգոստոսի 21-ին:

Վերջինիս էպիկենտրոնը գրանցվել է Հայաստանի տարածքում` Գառնի գյուղից 17 կմ դեպի հյուսիս- արևելք: Երկրաշարժին հաջորդել է 1,2 մագնիտուդով հետցնցումը:

Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ՍՊԱԾ) պետ Ալվարո Անտոնյանը «Արմենպրես»-ին ասել է, որ չնայած երկրաշարժերի քանակը նախորդ տարիների համեմատությամբ ցածր է, սակայն Հայաստանի տարածքում և նրա հարակից շրջաններում կա էներգիայի դեֆիցիտ, որը հնարավոր է լրանա մի քանի թույլ երկրաշարժերով: Դրանցից առավելագույնի ուժգնությունը կարող է հասնել մինչեւ 5 մագնիտուդի:

Ըստ Անտոնյանի` առաջիկա վեց ամիսների ընթացքում հանրապետությունում ուժեղ երկրաշարժ (մինչեւ 6 մագնիտուդի հասնող) չի սպասվում:

Դիտվել է 1185 անգամ:
Print Friendly

Leave a Reply