Ավտովթար Երեւան-Սեւան մայրուղում, կան զոհեր

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 30, 2011 10:08

Մայիսի  29-ի երեկոյան, ժամը 22։30 սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Սևան մայրուղու 34-րդ կմ-ում։

ԻնչպեսNEWs.am-ին դեպքի վայրից հայտնել է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շրջվել է Mercedes E-300 մակնիշի 21 ԼՍ 031 համարանիշի ավտոմեքենան, որի ուղևորներից երեքը, մեկ աղջիկ և երիու տղա մահացել են, եվս մի հոգու ծանր վիճակով տեղափոխել են Չարենցավան քաղաքի հիվանդանոց: Հատկանշական է, որ ավտովթարը տեղի է ունեցել մայրուղու հենց այն հատվածում, որտեղ 2009 թ. ավտովթարի արդյունքում զոհվել է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Մելիք Գասպարյանը:

Գագիկ Շամշյանը հաղորդել է նաև, որ pահանջվել է ԱԻՆ Կոտայքի մարզի փրկարարների հատուկ տեխնիկան զոհվածներից երկուսի մարմինները ջարդուխուրդ եղած մեքենայից դուրս բերելու համար։ Այս պահին փրկարարները հատուկ կտրող գործիքներով իրականացնում են դժվարին այդ աշխատանքը:

Քիչ առաջ հայտնի դարձան զոհվածներից երկուսի անունները՝ Անդրանիկ Գալստյան, 23 տարեկան, եւ Հրաչիկ Մկրտչյան, 25 տարեկան։

Դեպքի վայրում աշխատում են  Ոստիկանության Կոտայքի քննչական բաժնի պետ, Վալենտին Պապյանը,  Չարենցավանի քննչական բաժանմունքի պետ Արման Զարգարյաը, ՃՈ 2 -րդ  գումարտակի աշխատակիցները, Նիկողայոս Եղիազարյանի գլխավորությամբ. ոստիկաններ` ոստիկանության Չարենցավանի բաժմի պետի Ժամանակավոր  պաշտոնակատար Սերգեյ Աֆյանի գլխավորությամբ։

Այս պահին վթարված մեքենայից արդեն  դուրս են բերվել մահացածների մարմինները, իսկ հավելյալ նշենք որ վթարի արդյունքում մեքենան բախվել է մի քանի ծառի,  ու վերջում ողջ ուժով հենց այն նույն ծառի բնին,  որին 2009 թ. բախվել էր ԱԺ պատգամավոր,  ՀՀԿ անդամ Մելիք Գասպարյանի մեքենան:

 

NEWs.am

 

Դիտվել է 2036 անգամ:
Print Friendly

Leave a Reply