Մալթացիները քվեարկել են ամուսնալուծությունների օրինականացման օգտին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 29, 2011 22:05

Մալթայի բնակչության մեծամասնությունը հանրաքվեի  ժամանակ քվեարկել է ամուսնալուծություններն օրինականացնելու օգտին:  Վարչապետ Լոուրենս Գոնցին, որ առաջ դեմ էր ամուսնալուծություններին, հիմա հայտարարել է, որ մարդկանց կարծիքը պետք է հարգել ու խորհրդարանը  պետք է  համապատասխան օրենք ընդունի, որտեղ  գրանցված կլինի, որ ամուսինները ավելի քան 4 տարի իրար հետ չեն ապրում ու հաշտեցման ոչ մի հնար չկա: Մալթան, որի բնակչության մեծամասնությունը կաթոլիկ է,  Եվրոպայի միակ ու աշխարհում երկրորդ երկիրն է , ուր  ամուսնալուծություններն արգելվածեն: Մյուս երկիրը Ֆիլիպիններն է, իսկ նմանատիպ արգելք մինչև 2004-ը գործում էր նաև Չիլիում:

 

Դիտվել է 1174 անգամ:
Print Friendly

Leave a Reply